Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ

10 օգտակար ֆիլմ, որոնք կօգնեն ամրացնել ընտանեկան հարաբերությունները

25.07.2015

Ամուսնական հարաբերությունների մասին ֆիլմերը զույգերին օգնում են լուծել կուտակված հարաբերությունները ոչ պակաս արդյունավետ, որքան հեգեբանին այցելությունները: Կարևորր է, որ ֆիլմը նայեք երկուսով և չմոռանաք քննարկել տեսածը:

Ներկայացնում ենք 10 հանրահայտ ֆիլմ, որտեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է:


Ամուսինները և կանայք
Husbands and Wives, 1992

600x580

Ուժեղ կենսական ողբերգություն է երկու ոչ երտասարդ ամուսնական զույգի մասին: Ֆիլմի հերոսները թևակոխում են միջին տարիքի ճգնաժամի շրջան, ապրում բազմաթիվ հիասթափություններ: Քանդվում են ամուսնությունները, վեճեր են բռնկվում, ընթանում է անվերջ ինքնաոչնչացում: Իսկ ռեժիսոր Վուդի Ալենը փորձում է հասկանալ. կա՞ արդյուք հավասարության նշան սիրո և ամուսնությամ միջև:

Վալենտինկա
Blue Valentine, 2010

600x580

Դինը և Սենդին լող էին տալիս իրենց սիրո ծովում, սակայն անցնում են տարիներ, զգացմունքները բթանում են, իսկ այնուհետև՝ ընդհանրապես վերանում: Ֆիլմում դա հրաշալի կերպով ներկայացվում է ամենափոքր մանրուքների միջոցով: Հենց այդ մանրուքներից էլ վերականգնվում է հիշողությունն այն մասին, որ պատահական չեն նրանք ինչ-որ ժամանակ հանդիպել և սիրել միմյանց:

Մայրամուտից առաջ
Before Sunset, 2004

600x580

Ըստ էության, մինչ այս ֆիլմը դրտյելը, պետք է ամպայման նայել «Արշայույսից առաջ » կինոնկարը, որը թողարկվել է ներկայացվողից 9 տարի առաջ և պատմում է գլխավոր հերոսների ծանոթության մասին: Ֆիլմն այն մասին է, որ երբեմն մարդիկ ունենում են ընդամենը մի քանի ժամ, որպեսզի կայացնեն իրենց կյանքի կարևորագույն որոշումը:

Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից
Who’s Afraid of Virginia Woolf? 1966

600x580

Ջորջը և Մարթան ամուսնական զույգ են, ովքեր ամուսնության տարիներին այնքան են ուսումնասիրել մեկը մյուսին, որ փոխադարձ հետաքրքրությունը պահպանելու միակ միջոցը մնացել են հոգեբանական խաղերը:

Պատմություն մեր մասին
The Story of Us, 1999

600x580

Բենը և Քեթին միասին են 15 տարի: Նրանք ունեն երկու հրաշալի երեխա, հետաքրքիր աշխատանք և…ամուսնական ճգնաժամ: Կենցաղային հազարավոր գրգռող մանրուքներից աստիճանաբար կուտակվում է փոխադարձ վիրավորանքների ու չհասկացվածության ավելիչ ձնագունդը: Ֆիլմը հրաշալի է նրանով, որ երկու հերոսներն էլ ճիշտ են, հանգամանալի ի ցույց են դրված թե տղամարդու, թե կնոջ տեսակետները: Եվ երկուսն էլ սխալ են:

Երկու օր Փարիզում
2 Days in Paris, 2006

600x580

Ամուսնական զույգը երկու օրով մեկնում է Փարիզ՝ ազգականներին տեսակցելու և մի փոքր թոթափելու առօրյայի գորշությունը: Սակայն ամուսնուն վիճակվում է հանդիպել փարիզուհի կնոջ այդ քաղաքում ապրող մի քանի նախկինների հետ: Հետաքրքրաշարժ ֆիլմն այն մասին է, թե ինչ է ստացվում, երբ ամուսինները բոլորովին տարբեր մշակույթների կրողներ են:

Հիշողության օրագիր
The Notebook, 2004

600x580

Երկու սիրահարվածներ են, որոնք իրար շատ անհամապատասխան են: Կյանքը նրանց անընդհատ հեռացնում է միմյանցից, երջանկություն տանող ճանապարհը բարդ է, սակայն ամբողջը գրանցված է օրագրում: Եվ արդեն մայրամուտի տարիքում այն դառնում է միակ հիշողությունն այն մասին, թե ինչ է եղել նրանց միջև: Գեղեցիկ, ռոմանտիկ պատմություն է հավերժական սիրո մասին:

5×2
5×2, 2004

600x580

Սա ժամանակակից ամուսնական զույգի մասին պատմություն է, որը տրվում է նրանց կյանքից հինգ դրվագների միջոցով: Գործողություններն ընթանում են վերջից դեպի սկիզբ՝ բաժանումից դեպի առաջին հանդիպում: Բոլոր սխալները, որոնք նրանք կատարել են այդ ժանապարհին, անցնում են նրանց առջևով: Ճիշտ ձևակերպված հարցը՝ պատասխանի կեսն է:

Երկուսը՝ ճանապարհին

Two for the Road, 1967

600x580

Օդրի Հեփբերնի մասնակցությամբ այս հրաշալի ֆիլմն այն մասին է, թե ինչպես են ամուսիններն ուղևորվում ծովափ՝ վերականգնելու իրենց խարխլված հարաբերությունները: Ծիծաղելիի և տխրության համադրությամբ կառուցված ֆիլմն արտացոլում է ամուսնական կյանքի հակասականությունը:

Սեր
Amour, 2012

600x580

Իսկական, անկեղծ սիրո պատմություն է, որն ամուսնական զույգը պահպանում է ողջ կյանքի ընթացքում: Անան և Ժորժը 80-նն անց են, և, երբ նա հիվանդանում է, Ժորժն անակրող է իր ընկերուհուն թողնել անփույթ բուժքույրերի խնամքի հույսին: Նա թողնում է կոնսերվատորիայում դասավանդումը և դառնում իր սիրելիի խնամատարը:

Պատրաստեց` Անուշ Ավանյանը

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 24641 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

49 ֆիլմ, որոնք պետք է կյանքում գոնե մեկ անգամ դիտել

11.01.2023
Այս ընտրանիում ներառված ֆիլմերից շատերը վաղուց են սիրվել լայն հանրության կողմից, իսկ որոշները գովերգվել են քննադատները, ինչը կարևոր է կինոյի համար՝ որպես արվեստի ձև։

2020 թվականի ամենահանրահայտ ֆիլմերը

11.12.2020
2020-ը իրավամբ կարելի է անվանել ֆիլմերի տարի։

«Էմիլին Փարիզում». Netflix ընկերության նոր սերիալը

17.10.2020
Փարիզում երազանքներն իրականություն են դառնում։ Իր հեքիաթային արկածների մասին պատմում է Էլիմին՝ քսանամյա հետաքրքրասեր ամերիկուհին, որն իր կարիերայում նոր բարձունքներ գրավելու նպատակով մեկնում է սիրո քաղաք։

Պրեմիերաներ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

28.03.2019
Սա հայկական արվեստի՝ արտերկիր արտահանման լավագույն օրինակներից է:

Տղամարդկանց իդեալը և օրինակելի՝ կանանց համար․ Մոնիկա Բելուչիի 10 լավագույն դերերը

01.10.2018
Իտալացի դերասանուհու ծննդյան կապակցությամբ, ում 54 տարին լրացավ սեպտեմբերի 30-ին։

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը` Թիլան Բլոնդոն դարձել է արկածային ֆիլմաշարի աստղ

14.07.2018
17-ամյա Թիլան Բլոնդոն, ով դարձել է L`Oreal Paris-ի ամենաերիտասարդ աստղը, գրավում է ոչ միայն համաշխարհային նորաձևության բեմահարթակները և գունազարդ ամսագրերի կազմերը, այլև կինոաշխարհը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 659 անգամ
15.05.2024
Դիտվել է 185 անգամ
17.05.2024
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster