Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս  հաղթահարել շփման հետ կապված բարդույթները

26.03.2012

Միջանձնային շփումն ամենալայն հնարավորությունների ուղի կարող է դառնալ, եթե չխոչընդոտեն շփվելիս ի հայտ եկող բարդույթները, վախերը: LN-ն այս խնդրին վերաբերող մտահոգություններ արտահայտող  արդեն մի քանի նամակներ է ստացել ընթերցողներից: Ինչպե՞ս դառնալ ավելի շփվող, հաղթահարել շփման ժամանակ  ունեցած բարդույթները:

LN-ի հարցին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը (www.psyhelp.am):

Ոչինչ չի խանգարում մեզ շփվելուց հաճույք ստանալ այնպես, ինչպես սեփական բարդույթները: Սակայն դրանցից ձերբազատվելն այնքան էլ բարդ գործընթաց չէ: Եկեք փորձենք ձերբազատվել շփման ժամանակ ի հայտ եկող բարդույթներից:

Բարդույթ համար մեկ' «Ես ամաչում եմ անծանոթ մարդկանց հետ շփվելուց»:

Իրականում, մենք վախենում ենք ոչ թե հենց անծանոթներից, այլ այն տպավորությունից, որը կարող են թողնել նրանց վրա մեր սուբյեկտիվորեն ընկալված թերությունները: Մենք սարսափում ենք արդեն այն մտքից, որ մեր ոչ իդեալական ատամները կամ խոսքի թեթև դեֆեկտները կարող են դառնալ լայն քննարկման առարկա: Այսպիսի մտացածին թերություններն էլ կարող են առաջացնել շփման բարդույթ:

Առաջին հերթին պետք է կարողանալ գլխից դուրս շպրտել այդ հիմարությունները: Ապացուցված է, որ անծանոթ մարդիկ սովորում են Ձեր արտաքին տեսքին և խոսքի ձևերին շփման առաջին 3-9 րոպեների ընթացքում, իսկ հետո ուղղակի դադարում են այդ ամենի վրա ուշադրություն դարձնել: Ոչ մեկի մտքով էլ չի անցնի քննարկել Ձեր խոսքի առանձնահատկությունը, եթե ինքներդ չփորձեք թաքցնել այն: Հենց սա էլ ուշադրություն է գրավում:

Ամփոփում՝ մարդիկ կողմնորոշվում են զրուցակցից ունեցած ընդհանուր զգացողությամբ' երբեք չֆիքսվելով մանրամասների վրա: Եղեք բնական, մի փորձեք թաքցնել Ձեր «թերությունները»: Հիշեք՝ իդեալական մարդիկ գոյություն չունեն – մեզնից ամեն մեկն էլ ունի իր թերությունն ու բարդույթը:

Բարդույթ համար երկուս' «Ես ինձ չշփվող եմ համարում՝ ինձ շատ դժվար է մտերիմ մարդ գտնել»:

Մեզնից շատերը շփման մեջ նման են կրիաների: Պատյանի տակ թաքցնելով մեր գլուխն ու թաթերը' սպասում ենք, որ դիմացինը ինչ-որ կերպով ապացուցի, որ մեզ համար թշնամի չէ: Սակայն երբ երկու' քիչ ծանոթ մարդ «պատյանների» մեջ են թաքցնում իրենց լավագույն որակները, զգուշանում արտահայտել իրենց բնավորությունը, նախընտրությունները և կարծիքները, ապա լիարժեք շփում չի կարող տեղի ունենալ: Ավելի ճիշտ և հեշտ է բացվել և վստահել դիմացինին:

Սկսեք առաջինը խոսել զրուցակցի հետ, ինչ-որ բան առաջարկեք նրան, հարց տվեք, լսեք նրան: Ամենայն հավանականությամբ, Դուք կհանդիպեք ՀՐԱՇՔԻ. Ձեր աչքերի առջև մարդը հետզհետե կհանդարտվի, զգուշորեն կհանի իր գլուխը «պատյանի» միջից և վերջապես լիարժեքորեն բացվելով' կարտահայտի իրեն, որպես սրամիտ և նուրբ զրուցակից: Ձեր բարեկրթությունը անպատասխան չի մնա: Եթե նույնիսկ այդ ամենը տեղի չի ունենա, ապա միևնույնն է, Դուք ոչինչ չեք կորցնում. ուղղակի կհասկանաք, որ այս նորեկը իրենից ոչինչ չի ներկայացնում: Այսինքն' կարելի է փնտրել ավելի հետաքրքիր զրուցակցի:

Ամփոփում՝ շփման բարդույթն ամենից հաճախ առաջանում է չհասկացված կամ սխալ հասկացված լինելու վախից: Մենք հաճախ ի սկզբանե ընկալում ենք մարդկանց սև գույներով. դեռևս չհասցնելով մի լավ տնտղել մարդուն' արդեն համոզված ենք լինում, որ նա վատն է և նրանից պետք է խուսափել:

Բարդույթ համար երեք' «Չգիտեմ' ինչու ինձ լուրջ չեն ընդունում, չնայած որ ես խելոք բաներ եմ ասում»:

Ամենայն հավանականության, բանն այն չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ինչպես եք ասում: Որոշ կանայք, ի ծնե ունենում են բարակ, գլխային ձայն, այսպես ասած «տիկնիկային», ինչպես, ասենք, Քայլի Մինոուգը: Այսպիսի ձայնով ինչքան էլ հավերժական իմաստնությունների մասին խոսես, միևնույն է, լսող չի լինի: Եթե Դուք այդ տիպին եք պատկանում, ապա գոյություն ունեն մասնագետներ՝ ֆոնիատորներ, ովքեր կսովորեցնեն Ձեզ ձայնի ճիշտ արտաբերում, և ինքնաբերաբար Ձեր ձայնը կփոխվի: Ի միջի այլոց, կարելի է արդյունքի հասնել նույնիսկ առանց այդ մասնագետների: Այստեղ ամենակարևորը՝ սովորել հսկել խոսքը և հետևել, որ ավելի հատու խոսեք, այսինքն՝ դանդաղ, ինտոնացիայով ընդգծելով կարևոր բառերը:
Հնարավոր է, որ շատ միալար եք խոսում, և մարդկանց դժվար է կենտրոնանալ Ձեր խոսքի վրա. նրանք սկսում են թախծել, և Դուք հետզհետե «քնեցնում» եք նրանց: Խոսքի մեջ շատ կարևոր են պաուզաները, վառ տեղերի ընդգծումը ինտոնացիայով, ազատ ժեստերը:

Եվս մի պատճառ, որի պատճառով Ձեզ ամենայն լրջությամբ չեն ընդունում, կարող է հանդիսանալ Ձեր արագախոսությունը: Խոսքը ընկալվում է նորմալ, երբ այն արտաբերվում է րոպեում 100-150 բառ արագությամբ: Որոշել, թե ինչն է Ձեր նկատմամբ եղած ուշադրության պակասի պատճառը, կարող եք մտերիմ ընկերների շրջանում որոշակի հարցում անցկացնելով:

Ամփոփում՝ հռետորի հիմնական որակը լսելու ընդունակություն է: Նույնիսկ այս բոլոր թերություններն ունենալու դեպքում, Դուք կարող եք լինել հրաշալի զրուցակից, եթե շրջապատի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեք: Դա մարդկանց կստիպի ականջ դնել Ձեզ. ախր Դուք շատ խելացի եք, ուշադիր, և Ձեզ հարգում են: Այս մոտեցմամբ Դուք կմոռանաք շփ¬ման մեջ ունեցած Ձեր բարդույթների մասին:

Բարդույթ համար չորս' «Չեմ կարողանում ապացուցել իմ ճիշտը: Վեճերի մեջ միշտ պարտվում եմ»:

Նախքան որևե մեկին ինչ-որ բանում համոզելը, անհրաժեշտ է, որ ինքներդ հավատաք դրան: Կարևոր խոսակցություն սկսելիս նախ համոզվեք, որ Ձեր գաղափարը բոլորովին էլ հիմար կապրիզ չէ, այլ մտածված և ծանրութեթև արված առաջարկ: Նախապես կանխեք հնարավոր առարկությունները:

Այստեղ կարևոր են ոչ միայն փաստարկները, այլև Ձեր տրամադրվածությունը: Այստեղ Ձեզ կարող է օգնել «հայելու օրենքը»: Ըստ նրա, եթե վատ տրամադրությամբ մոտենաս հայելուն և գոնե մեկ անգամ քեզ ստիպես ժպտալ հայելու մեջ, տրամադրությունդ կբարձրանա: Կարևոր խոսակցության ժամանակ կարելի է օգտվել այս մեթոդից և ներկայանալ որպես ինքն իր մեջ բացարձակ համոզված մարդ: Մարդիկ «հաշվի են առնում» այդ և կընկալեն Ձեզ որպես ուժի և ինքնատիրապետման աղբյուր: Եվ մի բան էլ՝ երբեք Ձեր առաջ խնդիր մի դրեք լինել ամենախելացին: Հավատացեք՝ վեճերում, հաղթանակը տրվում է ոչ թե խելացիներին, այլ նրանց, ովքեր կարողանում են մասնակցող կողմերից ավելի շատ համակրանք գրավել:

Ամփոփում՝ անկեղծ և ուրախությամբ մտեք Ձեր նոր դերի մեջ, և Ձեզ կհաջողվի ձերբազատվել շփման ժամանակ ունեցած բարդույթից, դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում եք, որ Ձեզ ընկալեն: Շրջապատը կհավատա Ձեզ այն ժամանակ, երբ ինքներդ հավատաք Ձեզ:

Բարդույթ համար հինգ' «Տարիքի հետ ավելի ու ավելի քիչ եմ ուզում շփվել մարդկանց հետ»:

Այս պնդումը դարձել է կարծես իմաստնության մի խորհրդանիշ. արդեն ամեն ինչ գիտեմ, արդեն ամեն ինչ տեսել եմ: Այս դեպքում մեզ չշփվող է դարձնում ոչ թե տարիքը, այլ կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը՝ միապաղաղ կենցաղն ու առօրյան: Մեզ ծերացնում է որ թե փորձը, այլ ծուլությունը. որևէ բանով հետաքրքրվելու համար ջանքեր են անհրաժեշտ: Հեռուստացույցի առջև պառկելն ավելի հեշտ է, քան ակումբ գնալը: Այսպես մենք մնում ենք մեր կոտրած տաշտակի առջև նստած, իսկ որպես արդարացում ասում ենք. «.... Ես նույնիսկ նման տեղ գնալու հագուստ չունեմ...»:

Ամփոփում՝ հաղթահարեք Ձեր ծուլությունը: Մի կյանքը չի հերիքի, որպեսզի իմանաք և փորձած լինեք գոնե այն բաները, ինչի մասին երազել ենք մանկության տարիներին: Մի վախեցեք քայլ անել դեպի անծանոթն ու անհայտը: Մշտապես նորացվող շփումը Ձեզ ավելի ճկուն կդարձնի և կստիպի մոռանալ տարիքի մասին:

 

Դիտվել է 10919 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաերջանիկ նշանները. նրանք ավելի հավանական է հաջողության հասնել

30.05.2024
Կենդանակերպի նշանի բնավորությունն ու հատկություններն ազդում են մեզ և մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2024 10:07
Առաջին հերթին անքնություն կարող են հրահրել այն ապրանքները, որոնք պարունակում են խթանիչներ, հատկապես կոֆեին։ Ըստ մասնագետների՝ դրանք են՝ սուրճը, թունդ թեյը, շոկոլադը։ Ճարպոտ ուտեստներն ընթրիքին (յուղոտ միս, արագ սնունդ, ճարպային սոուսներով ուտեստներ, տապակած մթերքներ) երկարաժամկետ ծանրաբեռնում են աղեստամոքսային տրակտը՝ խթանելով նրա աշխատանքը, ինչը ևս չի նպաստում առողջ քնին։
17-06-2024 10:00
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մանր ձուկն ամբողջական ուտելը կապված է ճապոնացի կանանց շրջանում բոլոր պատճառներով մահացության և քաղցկեղի հավանականության նվազման հետ: Ճապոնիայի Նագոյայի համալսարանի Բժշկական բարձրագույն դպրոցի դոկտոր Չինացու Կասահարայի, դոցենտ Տակաշի Թամուրայի և պրոֆեսոր Քենջի Վակայի կողմից անցկացված հետազոտությունն ընդգծում է երկարակեցության համար կանոնավոր կերպով մանր ձուկ ուտելու հնարավոր օգուտները:
17-06-2024 09:38
МУЗ-ТВ մրցանակաբաշխությանը Գրիգորի Լեպսը հայտնվել է սիրելիի հետ։ Զույգը միասին դուրս է եկել կարմիր գորգի վրա, իսկ Լեպսը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր ուղեկցորդուհին իր հարսնացուն է, ասել է. «Նա դեռ չի որոշել, բայց ամենայն հավանականությամբ»։ Աղջկա ինքնությունը պարզել է StarHit-ը։ 61-ամյա երգչի ընտրյալը, պարզվում է, 18-ամյա Ավրորա Կիբան է։
17-06-2024 07:26
Լոս Անջելեսում կայացել է Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ «Ընտանեկան գործ» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան։ Դերասանուհին կարմիր գորգի վրա ներկայացել է Gucci-ի մինչև հատակ հասնող զգեստով՝ կորսետային կրծկալով: Հագուստի երանգը համընկնում էր Նիկոլի մաշկի գույնին՝ ստեղծելով «մերկության» էֆեկտ։
17-06-2024 05:34
Ադելը համերգ է տվել Լաս Վեգասում և իր ելույթի համար ընտրել է ռուսական Valentin Yudashkin ապրանքանիշի  զգեստ։ Այս մասին սոցցանցերում պատմել է հայտնի մոդելյոր Վալենտին Յուդաշկինի դուստրը՝ Գալինան՝ նշելով, որ «իր երազանքն իրականացել է»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս, 2024 թ․

01.06.2024
Ամիսը սկսվում է մոլորակների մեծ շքերթով. հունիսի 3-ին վեց երկնային մարմիններ կշարվեն մեկ գծում՝ Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Սա հսկայական ազդեցություն կունենա այն մարդկանց ճակատագրերի վրա, որոնց հովանավոր մոլորակները կլինեն այդ շքերթին:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.06.2024
Դիտվել է 249 անգամ
12.06.2024
Դիտվել է 226 անգամ
17.06.2024
Դիտվել է 226 անգամ
14.06.2024
Դիտվել է 199 անգամ
13.06.2024
Դիտվել է 183 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster