Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024

Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։ Շատ դեպքերում պատճառներ ենք բերում, թե ինչու պետք է «տանենք մեր խաչը»։

Ներկայացնում ենք, թե ինչպես ազատվել այդ կախվածությունից:

«Ինչո՞ւ եք դեռ միասին» հարցին. Նման դեպքերում լինում են սովորական պատասխաններ և արդարացումներ, որոնք կապ չունեն տրամաբանության հետ.

«Ես նրա հետ եմ, որովհետև եթե նրա հետ չլինեմ, ընդմիշտ մենակ կմնամ»,

«Ինձ ճակատագրով է վիճակված սիրուհի լինել»,

«Ուզում եմ հեռանալ, բայց չեմ կարողանում»,

«Ես կախված եմ նրանից»,

«Նա թմրանյութի նման է» և այլն:

Թվում է, թե նման իրավիճակում ոչինչ հնարավոր չէ անել և «դա ճակատագիր է»։ Իրականում հնարավոր է ելք գտնել, բայց դժվար, թե այդ գործընթացը լինի ցավազուրկ և արագ։

Սահմանափակելով սեփական ազատությունը

Դուք կառչում եք այդ մարդուց, չնայած այն հանգամանքին, որ հասկանում եք՝ դրանից լավ բան չի ստացվի: Եթե հարաբերություններում կա կախվածության ընդգծված տարր, ապա տիպիկ ձևակերպումը հնչում է այսպես. «Ես պետք է նրա կողքին լինեմ, լինեմ նրա կողքին՝ հակառակ ամեն ինչի, նույնիսկ, եթե ինձ համար վատ լինի»:

Խուճապ

Ամեն անգամ, երբ մտածում ես բաժանության և դրա հետևանքների մասին, խուճապի մեջ ես ընկնում։ Նմանատիպ վիճակ լինում է խմող մարդկանց մոտ, երբ հասկանում են, որ ալկոհոլն անհասանելի է։

Ցավը ոչ միայն հոգեկան է, այլեւ ֆիզիկական

Ամեն ինչ ավարտվելուց հետո հասկանում ես, որ այն խուճապը, որն ավելի վաղ զգացել ես, երբ մտածում էիր բաժանվելու մասին, ոչինչ է՝ ճնշված զգալու համեմատ: Դրան ավելանում է անքնությունն ու ցավը՝ ստամոքսը սկսում է ցավել, դժվարանում է շնչելը։

«Չհեռանալու» պատճառները

600x400

Կախվածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է հասկանալ պատճառները, որոնք ստիպում են կանանց շարունակել հարաբերությունները, որոնք վաղուց պետք է ավարտված լինեին։ Կա երեք հիմնական պատճառ.

Առաջինը մի քանի պարզ և հասկանալի փաստեր են, որոնք հնարավոր չէ փոխել: Օրինակ՝ համատեղ երեխաների առկայությունը։

Երկրորդը վերաբերում է ընդհանուր կարծրատիպերի և համոզմունքների ոլորտին, որոնց կինն անկեղծորեն հավատում է: Այսպես, նա կարող է համոզված լինել, որ իր տարիքում միայնակ լինելն ամոթալի է, կամ որ իր տարիքում անհարիր է նոր զուգընկեր փնտրելը, կամ նույնիսկ, որ բաժանումը միշտ պարտություն է նշանակում, իսկ ինքը երբեք չի պարտվում։

Երրորդը, որպես կանոն, ավելի խորն է թաքնված՝ հուզական և մոտիվացիոն ոլորտում և անմիջականորեն կապված է ուշադրության ու համակրանքի ծարավի ֆենոմենի հետ․ այս երևույթի արմատները գալիս են մանկությունից։ Անցանկալի կամ չսիրված երեխան, ով ժամանակին չի ստացել ծնողական սիրո անհրաժեշտ քանակությունը, վերածվում է չափահասի, որն առաջնորդվում է ինչ-որ մեկի համար պահանջված լինելու ցանկությամբ, նույնիսկ, եթե այդ կարիքի գինն իր անձնական ազատության և շահերի ոտնահարումն է:

Ինչպես հրաժեշտ տալ կախվածությանը

600x400

Կան մեթոդներ, որոնք կարող են օգնել ազատվել ցավոտ կախվածությունից: Որպեսզի դրանք աշխատեն, դուք պետք է հասկանաք, թե ինչի համար եք դրանք օգտագործում: Հաշվի առեք, որ մեթոդներն այն խնդրի լուծման միջոց է, որի պայմանները հետևյալն են․

• Դուք կարող եք և պետք է նախ գիտակցեք ցանկացած միջոցներով պահանջված և սիրված լինելու ձեր ծարավը և փորձեք ազատվել դրանից:

• Դուք կարող եք և պետք է պարզեք, թե ինչ վախեր են խանգարում ձեզ քայլեր ձեռնարկել ու սկսեք պայքարել դրանց դեմ:

• Դուք կարող եք և պետք է սկսեք տարանջատել ձեր անհատականությունը այն մարդու անհատականությունից, ումից կախված եք՝ բարձրացնելով ձեր ինքնագնահատականը: Ձեր նպատակն է սովորել ապրել առանց կապվածության օբյեկտի:

• Պահեք հարաբերությունների օրագիր: Հնարավորինս մանրամասն նկարագրեք ձեր հարաբերությունները զուգընկերոջ հետ և այն, ինչ մտածել և զգացել եք այդ ժամանակ: Ձեր խնդիրն է թղթի վրա գրանցել զգացմունքները: Որոշ ժամանակ անց, երբ վերընթերցեք օրագիրը, կկարողանաք վերականգնել այն զգացմունքները, որոնք իրականում զգացել եք, և ոչ թե նրանք, որոնք հետագայում ինքներդ եք հորինել: Միևնույն ժամանակ, հավանաբար կբացահայտեք որոշ օրինաչափություններ և կրկնվող իրավիճակներ՝ կրկնվող վարքային և հուզական ռեակցիաներով:

• Կարող եք հատուկ նոթատետրում ձեզ կարճ խրախուսական հաղորդագրություններ գրել: Փորձեք շփվել այն աղջկա հետ, ում վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել և ով դեռ թաքնված է ձեր հոգու մեկուսի անկյունում։ Մտեք չափահասի, փորձով իմաստնացած կերպարի մեջ և սկսեք նամակ գրել: Օրինակ՝ «Դու վախենում ես սպասվելիք ցավից և մենակությունից։ Դա այդպես է։ Բայց դա այն պատճառով է, որ մայրիկն ու հայրիկը քեզ այնքան ուշադրություն չեն դարձրել, որքան անհրաժեշտ էր: Ես արդեն մեծացել եմ և խոստանում եմ, որ հետագայում ամեն ինչ լավ է լինելու»։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 579 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024
Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 453 անգամ
09.05.2024
Դիտվել է 226 անգամ
15.05.2024
Դիտվել է 52 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster