Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Զուգագուլպաների 5 տարբերակ, որոնցից ավելի լավ է հրաժարվել

18.01.2024

Դրանք կփչացնեն նույնիսկ ամենաոճային տեսքը։

Թրենդները գալիս ու գնում են, բայց զուգագուլպաները կարծես ամենաարագ են փոխվում: Այժմ նորաձև են հաստ գունավոր զուգագուլպաները, գրություններով կիսաթափանցիկ տարբերակները և ժանյակավոր մոդելները։

Իսկ այս հինգ տարբերակից ավելի լավ է խուսափել՝ տարբեր պատճառներով:

Բարակ բեժ

Նախ, ստուգեք եղանակի կանխատեսումը. բարակ զուգագուլպաներն այժմ պետք է կրել միայն շենքի ներսում: Երկրորդ՝ ոճաբանները երկար ժամանակ կրկնում են, որ բարակ բեժ զուգագուլպաները տեղին են միայն ամենախիստ դրես-կոդի պարագայում, հակառակ դեպքում դրանք միայն կփչացնեն կերպարը։ Նյուդը տարօրինակ հակադրություն է ստեղծում ձեր մաշկի երանգի և զուգագուլպաների միջև։

600x400

Ի դեպ, դուք բարակ բեժ (կամ որևէ այլ «նեյլոնե տարբերակ») չպետք է կրեք նույնիսկ ջինսերի կամ տաբատի տակ. դրանք հաստատ ձեզ չեն տաքացնի և նույնիսկ կխանգարեն նորմալ ջերմության փոխանցմանը:

Խիտ բեժ

Իսկ ահա այս զուգագուլպաները հենց այն են, ինչ կարելի է կրել տաբատի կամ ջինսի տակ, երբ դրսում խիստ ցուրտ է: Դրանք պարզապես պետք է այնդեղ էլ թողեք. 40 դենից ավելի խտությամբ բեժ զուգագուլպաները ծիծաղելի են նայվում ձեր մաշկի հետ նույն հակադրության պատճառով:

Բացի այդ, ակնհայտ է, որ հաստ բեժ զուգագուլպաները նմանակում են մերկ մաշկը, բայց երբեք հավատալի տեսք չունեն հյուսվածքի շնորհիվ։

600x400

Ուշադրություն դարձրեք բնական գույների հաստ զուգագուլպաներին՝ բացի բեժից կարող եք ընտրել սուրճի երանգներ, ինչպես նաև մոխրագույն կամ սպիտակ զուգագուլպաներ, որոնք թրենդային են այս ձմռանը։

2000-ականների փայլով 

Զուգագուլպաների շողքն ու փայլն այժմ նորաձև են, բայց ոչ այն, ինչ կոչվում է «լայկրա». այս փայլը պարուրում է ոտքը և անմիջապես ստիպում մեզ հիշել 2000-ականների կարմիր գորգերը, Փերիս Հիլթոնին և այլ աստղերի: Այս ժամանակների շատ իրեր դեռ թրենդի մեջ են, բայց ոչ լայկրա զուգագուլպաները, որոնք նույնիսկ սլացիկ ոտքերին գեր ու տգեղ տեսք են հաղորդում:

600x400

Ուշադրություն դարձրեք այլ փայլերով տարբերակներին՝ ընտրեք զուգագուլպաներ լյուրեքսով, սթրեզներով կամ պսպղուն շտրիխներով:

Գուլպաների իմիտացիայով

Ծնկից անմիջապես վերև հաստ գուլպաները երկար ժամանակ թրենդային էին, բայց անցած ձմռանը դրանք հետին պլան մնացին, իսկ այս տարի վերածվեցին ծնկից մի փոքր ներքև կիսագուլպաների, որոնք պետք է կրել բարձրաճիտ կոշիկների կամ լոֆերի նման կոշիկների հետ (իհարկե, ոչ ձմռանը):

600x400

Հաստ տաք գուլպաները կարելի է կրել տանը կամ լայն ջինսերի տակ՝ որպես տաքացնող շերտ։ Եվ առավել ևս, պետք է հրաժարվեք գուլպաների իմիտացիայով զուգագուլպաներից. դրանք հնաոճ են և կերպարին համարձակ տեսք չեն ավելացնի, ինչի հույսը, ամենայն հավանականությամբ, դուք ունեիք:

Խոշոր ցանց

Իսկ սա միկրոթրենդ է 2016 թվականից, որը դեռ ժամանակ առ ժամանակ հայտնվում է կերպարներում։
Ցանցն այժմ նորաձև է գրեթե ցանկացած ձևով, բայց խոշոր ցանցից պատրաստված զուգագուլպաները (երբ մեկ կամ ավելի մատը կարող է տեղավորվել վանդակի մեջ), պարադոքսալ կերպով, հակաթրենդ են: Հատկապես, երբ դրանք կրում են պատռված ջինսերի տակ սա, սկզբունքորեն, շատ արագանցիկ թրենդ էր, որից անմիջապես բոլորը հոգնեցին:

600x400

Ուշադրություն դարձրեք նուրբ ցանցավոր զուգագուլպաներին: Դրանց վրա հաճախ կարելի է գտնել գրություններ կամ ասեղնագործություններ: Մեկ այլ առավելություն այն է, որ դրանք այնքան էլ հեշտությամբ չեն պատռվում, և մեկ քաշված հատն իր հետևից չի տանում մյուսներին։

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 808 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 500 անգամ
09.05.2024
Դիտվել է 231 անգամ
15.05.2024
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster