Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Կլոնի» աստղի 3 վարժությունները, որոնք նրան դարձնում են նույնքան սեքսուալ, որքան 20 տարի առաջ

19.07.2023

Երկրպագուները Ջովաննա Անտոնելիին հաճախ են հարցնում իր նրբագեղության գաղտնիքների մասին, իսկ նա չի թաքցնում դրանք։ Ավելին, բոլոր այն վարժությունները, որոնք դերասանուհին անում է մարզասրահում, հեշտ է կրկնել տանը։

Մի քանի ամիս առաջ «Կլոնի»-ի աստղ Ջովաննա Անտոնելին նշեց իր 47-ամյակը։ Մի քանի տարի առաջ նա դադարեց նկարահանվել ֆիլմերում՝ նվիրվելով ընտանիքին, սակայն տարիների ընթացքում նրա ժողովրդականությունը չի նվազել։ Այժմ նրա միլիոնավոր երկրպագուներ շարունակում են հետևել դերասանուհու անձնական կյանքին, և ամենից շատ նրանք զարմացած են, որ աստղը դեռևս նման է կրքոց Ժադիին։ Թեև սերիալի վերջին դրվագի էկրաններին հայտնվելուց անցել է ավելի քան 20 տարի, բայց պարզվում է, որ ժամանակը բացարձակապես իշխանություն չուներ Ջովաննայի վրա։

 600x400

Դերասանուհին հիմա էլ պարծենում է հստակ օվալաձեւ դեմքով և սլացիկ կազմվածքով։ Նա պարբերաբար թեժ ֆոտոշարքեր է հրապարակում սոցցանցերում և հսկայական քանակությամբ հաճոյախոսություններ հավաքում։ Երկրպագուները հաճախ են հարցնում դերասանուհուն, թե ինչպե՞ս է նրան հաջողվում այդքան նիհար մնալ, և նա ուրախությամբ կիսվում է իր գաղտնիքներով։ Անտոնելին խոստովանում է, որ նախկինում կարող էր իրեն թույլ տալ ցանկացած ուտելիք, և երբեք չի կշել 55 կիլոգրամից ավելի, սակայն այժմ պետք է շատ ջանք գործադրի՝ մարզավիճակը պահպանելու համար։

600x400

Նախ՝ դերասանուհին մեծ ուշադրություն է դարձնում սննդակարգին և իրեն ավելորդ ոչինչ թույլ չի տալիս։ Օրինակ՝ նախաճաշին ուտում է հազարի տերեւներ և խմում կանաչ թեյ, ճաշին՝ եփած բրինձ է և հավի կրծքամիս, իսկ ընթրիքին՝ շոգեխաշած բանջարեղեն։ Աստղը չի անտեսում նաև դիետաները, և երկար տարիներ հետևում է դրանց, որնք անձամբ է հորինել։ Մի երկու ավելորդ կիլոգրամ կորցնելու համար նա կարող է մի քանի օր անընդմեջ ուտել միայն աբակաշ տեսակի արքայախնձոր, իսկ հետո, հասնելով ցանկալիին, վերադառնում է իր սովորական (և ավելի առողջարար!) սննդակարգին։

Այդուհանդերձ, սնունդը դեռ ամենը չէ: Ջովաննա Անտոնելին շատ ժամանակ է անցկացնում մարզասրահում և նախընտրում է սիրտն ամրացնող և ուժային մարզումները։ Տեսանյութը, թե ինչ վարժություններ է նա սովորաբար անում պարապմունքի ժամանակ, դերասանուհին վերջերս ցուցադրել է սոցցանցերում։ Նրա նախընտրելի վարժություններն են նստատեղի կամուրջը, գլանով ծնկների վարժությունը` ձիգ որովայնի համար և ձեռքի ձգումը՝ ֆիթնեսի առաձգական ժապավենով:

Սպորտում գլխավորը, ըստ դերասանուհու, պարբերականությունն է, ուստի նա փորձում է մարզումները բաց չթողնել նույնիսկ այն ժամանակ, երբ գնում է ճանապարհորդության կամ պարզապես ալարում է տանից դուրս գալ։

600x400

Բայց գեղեցիկ կազմվածքը «Կլոնի» աստղի միակ շարժառիթը չէ։ Դերասանուհին սպորտով է զբաղվում՝ հնարավորինս երկար առողջ մնալու համար, իսկ տարիքային փոփոխություններին նա բավականին հանգիստ է վերաբերվում։ Ջովաննան չի չարաշահում կոսմետոլոգիան եւ նախընտրում է ծերանալ բնական ու գեղեցիկ։

Դերասանուհին չի մտածում պլաստիկ վիրահատությունների մասին և նույնիսկ թերահավատորեն է վերաբերվում կոսմետիկային։ Նա նախընտրում է մրգերի և կոկոսի յուղի հիման վրա պատրաստված տնական դիմակները, քան քսուքները, և կարծում է, որ կնոջը իսկապես գեղեցիկ կարող է դարձնել միայն իր ուրախ ժպիտը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1086 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 454 անգամ
09.05.2024
Դիտվել է 226 անգամ
15.05.2024
Դիտվել է 57 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster